«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Պուտին-Թրամփ հանդիպման մանրամասներն ԱՄՆ նախագահը թաքցրել է իր վարչակազմի անդամներից

Պուտին-Թրամփ հանդիպման մանրամասներն ԱՄՆ նախագահը թաքցրել է իր վարչակազմի անդամներից
12.01.2019 | 20:40

2017-ի ամռանը Համբուրգում Պուտին-Թրամփ հանդիպման մանրամասներն ԱՄՆ նախագահը թաքցրել է իր վարչակազմի անդամներից: Այս մասին գրում է The Washington Post պարբերականը:

Վկայակոչելով սեփական աղբյուրներին՝ լրատվամիւոցը հայտնում է, որ ՌԴ առաջնորդի հետ հանդիպումից հետո Թրամփը վերցրել է թարգմանչի գրառումներն ու նրան հրամայել չներկայացնել հանդիպման մանրամասները:

«Պետդեպի ներկայացուցիչն ավելի ուշ փորձել է ստանալ այդ գրառումները, սակայն նրան մերժել են: Այն ժամանակվա պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը, որ նույնպես ներկա է գտնվել հանդիպմանը, մասնավոր կարգով զեկուցել է հանդիպման մասին վարչակազմին, ինչպես նաև առանձին զեկույց է ներկայացվել լրատվամիջոցների համար, սակայն մանրամասները, պարզվում է, չեն հանրայնացվել»,- գրում է պարբերականը՝ նկատելով, որ ԱՄն նախագահի նման զգուշավորությունը պայմանավորված է տեղեկության արտահոսքի վտանգով:

Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 3105

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ